Ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում վճարած հարկերի և վճարների մասին տեղեկատվությունը։ 2023թ.-ի 2-րդ եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 մլրդ 523 մլն դրամ։
Ձեզ ենք ներկայացնում առաջին տասնյակում գտնվող խոշոր հարկատուներին։
Առաջին տեղում կրկին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, վեց ամսվա ընթացքում պետբյուջե ընդհանուր մուտքը կազմել է 34795243.329 դրամ։
ԶՊՄԿ-ին հաջորդում է «Գազպրոմ Արմենիան»՝ 30632159.072 դրամ մուտքով։
Երրորրդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակոն» է, պետբյուջե ընդհանուր մուտքը կազմել է 20202408.678 դրամ։
4․ Ամերիաբանկ- 19865861.5117 դրամ։
5․Արդշինբանկ – 18917136.3426 դրամ։
6․«Մոբայլ Սենթր Արթ»- 15833363.67 դրամ։
7․«Փրիթի Ուեյ»- 15728733.402 դրամ։
«Սի Փի Էս Էներջի Գրուպ» – 11308318.438 դրամ։
Իններորդ տեղում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, րարված հարկը կազմել է՝ 11303527.361 դրամ։
Տասներորդ խոշոր հարկ վճարողը «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է, 2023թ․ առաջին վեց ամսվա ընթացքում վճարած հարկը կազմել է 9243038.682 դրամ։
Ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
–