Մենք չենք կարծում, որ ԼՂ ժողովրդի ճակատագիրը կարող ենք որոշել, դա պետք է իրենք որոշեն:
«Մենք չենք պատրաստվում ու չենք կարող ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշել․ ԼՂ ճակատագիրը պետք է որոշի ինքը՝ ԼՂ ժողովուրդը»,- այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ իրավունք է առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս և ինչու այդ թեմայի վերաբերյալ հանրաքվե չի անցկացվում։
Մենք չենք կարծում, որ ԼՂ ժողովրդի ճակատագիրը կարող ենք որոշել, դա պետք է իրենք որոշեն։ Ես մանդատ ունեմ որոշում կայացնելու Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։
Հանրաքվե ինչի մասին․ համաձա՞յն են Հայաստանի բնակիչները, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը։ Սրա մասին է խոսքը »,-նշեց Փաշինյանը։
Քաղաքացին չգիտի՝ 29 հազար 800 քառակուսի կմ-ն ինչ թիվ է, չգիտի՝ դրա մեջ մեջ մտնո՞ւմ է Կապանը, Տավուշը, Արծվաշենը և այլն»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–