Ականապատված տարածքների քարտեզներն Ադրբեջանին տալու որոշումը սխալ չեմ համարում.ՀՀ վարչապետ

Ի վերջո, պիտի տայինք այդ քարտեզները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ի ասուլիսին «Սպուտնիկ Արմենիայի» թղթակիցը հարցրեց, թե ինչու Հայաստանն Ադրբեջանին փոխանցեց ականապատված տարածքների քարտեզները՝ այդպիսով «ձերբազատվելով Ադրբեջանի վրա ճնշման գործիքից այն դեպքում, երբ Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին։ 

«Համենայնդեպս, սխալ որոշում չեմ համարում։ Եթե մենք անկեղծ ուզում ենք մեր տարածաշրջանում խաղաղություն, դա ես համարում եմ մեր այդ անկեղծության դրսեւորում։ Եթե կարծում եք, որ քարտեզները չտայինք, հիմա գերիներ չէին լինի, ես այդպես չեմ մտածում։ Ի վերջո, պիտի տայինք այդ քարտեզները։ Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր անել՝ վստահությունը մեծացնելու ուղղությամբ, եւ մենք այդ քայլն արել ենք որպես մարդասիրական քայլ՝ մեր անկեղծությունն ի ցույց դնելու խաղաղության ջանքերում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print