Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հուլիսի 25-ին, ժամը 14։48-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Լ․ Ղ․, ծնված 1969 թ․), Վարդենիս-Երևան երթուղին սպասարկող «Mercedes Sprinter» (վարորդ՝ Կ․ Բ․, ծնված 1960 թ․ և 15 ուղևոր) և Գավառ-Սևան երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել տուժածներ Ա․ Վ․-ին (ծնված 1981 թ.), Ա․ Ո․-ին (ծնված 1971 թ.), Մ․ Գ․-ին (ծնված 1984 թ.), Լ․ Հ․-ին (ծնված 1991 թ.), Ն․ Հ․-ին (ծնված 1979 թ.), Ա․ Խ․-ին (ծնված 2003 թ.) և Գ․ Խ․-ին (ծնված 2001 թ.)․ տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Տուժածներ Է․ Խ․-ն (ծնված 1986 թ.), Ա․ Ճ․-ն (ծնված 2003 թ.), Ս․ Մ․-ն (ծնված 1962 թ.), Խ․-ն (ծնված 1961 թ.), Հ․ Ս․-ն (ծնված 1994 թ.), Վ․ Մ․-ն (ծնված 2014 թ.) և Ռ․ Խ․-ն (ծնված 1986 թ.) տեղափոխվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
–