Նոր պատժամիջոց Իրանի դեմ

Պատժամիջոցային ռեժիմը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։

Իրանի դեմ նոր պատժամիջոցային ռեժիմը, որով արգելվում է համագործակցությունն անօդաչուների արտադրության ոլորտում, հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։

«Արգելվում է ուղիղ կամ անուղղակի կերպով վաճառել, մատակարարել, փոխանցել կամ արտահանել ապրանքներ եւ տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել Իրանի անօդաչու թռչող սարքերի արտադրության հնարավորությունների ընդլայնմանը, Իրանի ցանկացած ֆիզիկական, իրավաբանական անձի՝ անկախ այն բանից, թե արդյոք նրանք ունեն կամ ոչ ԵՄ ծագում»,- նշվել է փաստաթղթում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print