Փրկարարները հոսանքազրկել են և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել բեռնատարը:
Հուլիսի 25-ին, ժամը 21։50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ 2ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է,որ Բաղաբերդ 27 հասցեի մոտակայքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր (մոտ 3 մետր) հայտնվել ճանապարհամերձ հատվածում։
Փրկարարները հոսանքազրկել են և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել բեռնատարը:
