Նոր հետազոտությունում օգտագործվել են 7-11 տարեկան 85 երեխաների տվյալները։
Ուրբան Շամպեյնի Իլինոյսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ MIND սննդակարգը բարելավում է դպրոցահասակ երեխաների ուշադրությունը։ Հետազոտության նախնական արդյունքները հրապարակվել են NUTRITION 2023-ում, ինչպես նաև Սննդի ամերիկյան ընկերության ամենամյա հավաքում։
Սննդակարգը սկզբում մշակվել է մեծահասակների կոգնիտիվ (ճանաչողական) ֆունկցիաների նվազումը կանխելու համար։ Այն համադրում է միջերկրածովյան դիետան և բարձր ճնշում ունեցող մարդկանց համար նախատեսված դիետան։ Սննդակարգում շեշտադրվում են թարմ մրգերը, բանջարեղենները եւ լոբազգիները, ներառյալ լոբին, ոսպը եւ ոլոռը, ինչպես նաեւ կանաչեղենը եւ հատապտուղները, որոնք նպաստում են ուղեղի առողջությանը։
Նոր հետազոտությունում օգտագործվել են 7-11 տարեկան 85 երեխաների տվյալները։ Նյարդային խանգարումներ ունեցող երեխաները հետազոտությանը չեն մասնակցել, որպեսզի նվազեցվեն շեղող գործոնները։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սննդակարգը կարող է բարելավել երեխաների կոգնիտիվ զարգացումը, ինչը կարեւոր է դպրոցում հաջողություն ունենալու համար։