Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք

Կապան-Ճակատեն ճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենայի թափքում հայտնաբերվել է շուրջ 2 խմ փայտանյութ:

Ոստիկանության զորքերի և Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 26-ին համատեղ շրջիկ ծառայություն իրականացնելիս ժամը 00:20-ին Կապան-Ճակատեն ճանապարհին կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 2 խմ փայտանյութ: 27-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Ճակատեն բնակավայրի անտառային հատվածից ապօրինի հատել է ծառեր: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print