Հղի կանանց համար էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել

Ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրոմոբիլ։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումից տեղեկացնում են, որ էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել։ Ավտոմեքենան ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես, հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։

«ԱՀ ծանր կացության պայմաններում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, չափազանց կարևորում է փոխօգնության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև միմյանց թև ու թիկունք լինելու պատրաստակամությամբ իրավիճակը հաղթահարելու ձգտումը։ Ճակատը, աջակցության նպատակով, արդեն ստանձնել է մի շարք նախագծեր։

Հանրապետությունում  տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ, ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրոմոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։

Ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել

երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 , 33 33 թեժ գծին,

ժամը՝ 18:00-09:00, 097 27 22 55 հեռախոսահամարին, որը  կգործի նաև շաբաթ և կիրակի օրերին», — նշված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print