«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում ներառված է Եվրամիությունից դրամաշնորհ ստանալու հարցին հավանություն տալու նախագիծ։ Դրամաշնորհը կազմում է 32 մլն եվրո։ Այդ գումարով Արարատի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի բոլոր եւ Սյունիքի մարզի 13 դպրոցներում պետք է կառուցվեն լաբորատորիաներ, խոսքն ընդհանուր 337 դպրոցի մասին է։
Նշենք, որ լաբորատորիաները կառուցվելու են բացառապես ԵՄ փողերով, եւ ՀՀ բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում