Հայ ծանրորդը հրում վարժությունում ևս փոքր բրոնզե մեդալ է նվաճել:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը (55 կգ) երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին և դարձել բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը հրում վարժությունում ևս փոքր բրոնզե մեդալ է նվաճել:
Մ20 տարեկանների պայքարում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան Մերուժան Եղոյանը (61 կգ), իսկ Մ23 տարեկանների պայքարում՝ Գառնիկ Չոլակյանը (61 կգ):
Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի հավաքականները մեծաքանակ կազմով են մեկնել մրցավայր՝
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: