Ընդհանուր առմամբ, «Ռոսսելխոզնաձոր»-ն արգելել է 47,2 տոննա քաշով լոլիկի 3 խմբաքանակի և 14 տոննա քաշով ելակի 1 խմբաքանակի ներկրում:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնաձոր») արգելել է Ադրբեջանից 61,2 տոննա բուսական արտադրանքի ներմուծումը, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, «Ռոսսելխոզնաձոր»-ն արգելել է 47,2 տոննա քաշով լոլիկի 3 խմբաքանակի և 14 տոննա քաշով ելակի 1 խմբաքանակի ներկրում:
«Ապրանքն ուղարկվում էր Ռուսաստանի Դաշնություն՝ հետագա վաճառքի, սակայն ապրանքներով բեռնատարները վերադարձվել են ներկրողի երկիր»,- նշում է «Ռոսսելխոզնաձոր»-ը։
Ապրանքների վերադարձի պատճառ է հանդիսացել այն, որ փաստաթղթային ստուգումների ընթացքում հայտնաբերվել են բուսասանիտարական սերտիֆիկատներում չհավաստագրված ուղղումներ կատարելու փաստեր, ինչպես նաև անհամապատասխանություններ մակնշման տեղեկատվության և բուսասանիտարական սերտիֆիկատների միջև։