Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Էն Բուլոնն անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Ֆրանսիացի դիվանագետը թվիթերյան միկրոբլոգում կիսվել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությամբ, մասնավորապես գրելով․
«Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում»։
Հիշեցնենք՝ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն խորապես մտահոգված է ԼՂ բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով: ԵՄ ներկայացուցիչը նշել էր նաև, որՄենք ի գիտություն են ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը` մթերքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով: Սակայն դա պետք չէ դիտարկել իբրև Լաչինի միջանցքի բացման այլընտրանք: