Ֆրանսիան կոչ է անում վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները։

Ֆրանսիան իր ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին ու վնասում է բանակցային գործընթացին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարությունը։

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները։

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը։

«Եվրոպական միության հետ համատեղ, Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանը»,- նշված է հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print