«Ապրելու երկիր» կուսակցության անդամը ձերբակալվել է

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Ալավերդու Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մելիքսեթյանն ու եւս երկու անձ ձերբակալվել են հուլիսի 25-ին Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ դեպքի առթիվ։

2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 1-ին մասով և 490-րդ 4-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print