Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ։
Մահացել է 2019թ․ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Փոխգնդապետը գտնվում էր Մուրացանի հոսպիտալի վերակենդանացման բաժնում:
Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում և արդեն 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։
Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի մասնակցության հանգամանքը պնդել են նաև 3 վկաները, սակայն նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։
–