Փրկարարները քարշակել են բեռնատարները։
Հուլիսի 27-ին, ժամը 15:32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում «KamAZ» մակնիշի բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ երկու «KamAZ» մակնիշի բեռնատար, բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Փրկարարները մոտ 500 մ քարշակել են բեռնատար ավտոմեքենաները, որոնք շարունակել են ընթացքը:
–