Պայթյուն՝ զինամթերքի պահեստում

Շրջանի բնակիչներին շտապ տարհանում են:

Հունաստանում հուլիսի 27-ին պայթյուն է որոտացել ռազմաօդային ուժերի զինամթերքի պահեստում։ Պայթյունի հավանական պատճառն անտառային հրդեհն է:

Այդ շրջանում տեղակայված են զինամթերքի մի քանի պահեստներ, այդ թվում՝ Հունաստանի ռազմաօդային ուժերի 111-րդ մարտական բրիգադի արկերը և հրթիռները։ Շրջանի բնակիչներին շտապ տարհանում են:

Հրդեհաշիջմանը մասնակցում են հրշեջների մարտական հաշվարկներ և օդանավեր, սակայն ուժեղ քամու հետևանքով հրդեհը տարածվում է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print