Հանդիպումը տեղի կունենա Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում
Կապանի համայնքապետարանը օգոստոսի 4-ին հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու ԶՈՒ կազմակերպած հանդիպմանը։
«Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 16։00–ին, Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի կունենա հանդիպում՝ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ»,-նշվում է հաղորդագրությունում։