Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Հուլիսի 28-ին, ժամը 14։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1994 թ.), «Lexus» (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1983 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ Մ. Մ.-ին (ծնված 1983 թ.), Հ. Կ.-ին (ծնված 1951 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
–