Վերահաստատում ենք Բլինքենի կոչը Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Սյունիքում էր, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին։

«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print