Հայաստանի թիմը մրցեց Իսրայելի առաջին թիմի հետ

Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։

Ռումինիայում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի թիմը մրցեց Իսրայելի առաջին թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Հաղթանակ տարավ Արսեն Դավթյանը, կեսական միավոր վաստակեցին Էմին Օհանյանն ու Էրիկ Չաքրյանը։ Ռոբերտ Փիլիպոսյանը պարտվեց։

Հայաստանն ու Լեհաստանը 8-ական թիմային միավորով կիսում են առաջին տեղը։

Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print