Արգելափակումը հակասում է հրադադարի համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին։
Լաչինի միջանցքի արգելափակումը վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվյե Դըկոտինյին։
Նա նշել է, որ այսօր Հայաստանի իշխանությունների հրավերով Ֆրանսիայի դեսպանությունն արձանագրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը։
«Արգելափակումը հակասում է հրադադարի համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա»,–գրել է Դըկոտինյին։
–