Ռուստամ Բադասյանի ղեկավարած կառույցը՝ ՊԵԿ-ը, հերթական խոշոր գնումն է կատարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուստամ Բադասյանի ղեկավարած կառույցը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, այս տարի հերթական խոշոր գնումն է կատարել: Ինչպես կառույցի պաշտոնական կայքից ենք տեղեկանում, ՊԵԿ-ն այս տարի շուրջ 234,8 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Քինգ Մարշալ» անվտանգության կազմակերպության հետ, որը պահնորդական եւ թիկնապահական ծառայություններ է իրականացնում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ «Քինգ Մարշալ» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2023թ.-ի կարիքների համար պահնորդական ծառայությունների ձեռք բերման նպատակով: «Քինգ Մարշալ»-ն իրականացնելու է ՊԵԿ-ի կողմից շահագործվող թվով 35 պահպանվող օբյեկտների, շենքերի եւ շինությունների, կառույցների, ինչպես նաեւ դրանց հարող տարածքների պահպանության եւ անվտանգության ապահովումը:

Մեր գրավոր հարցման մեջ ՊԵԿ-ից հետաքրքրվել էինք՝ քանի որ այն կառավարությանն առընթեր կառույց է, ինչու չի դիմել ՊՊԳՎ-ին կամ ՀՀ ոստիկանությանը՝ համապատասխան օբյեկտների պահպանության համար: Պարզվում է՝ ո՛չ Ոստիկանությունը, ո՛չ էլ ՊՊԳՎ-ն չունեն բավարար ռեսուրս՝ պետական կառույցի օբյեկտների պահպանության համար: «2023 թ.-ին Կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների միջեւ տեղի են ունեցել անհրաժեշտ քննարկումներ, եւ իրականացվել են Կոմիտեի տարածքների եւ շենք շինությունների նախնական հետազոտություններ, ինչից հետո ՀՀ ոստիկանության կողմից ստացվել է պատասխան, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումների թափուր հաստիքով պայմանավորված՝ ներկայումս հնարավոր չէ պահպանության ծառայության ստանձնումը»,- ասվում է ՊԵԿ-ից ստացված պատասխանում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի  այսօրվա համարում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print