ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է: Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, եւ ինչ է սպասվում նրան: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չմեկնաբանեցին Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որեւէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում։

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արսեն Թորոսյանը ծանուցում ստանալուց հետո երկար ժամանակ չէր ներկայանում Հակակոռուպցիոն կոմիտե։ Հիմա գնացել է ու թերեւս պարզաբանել, թե ինչպես են ծախսվել «Քովիդ 19»-ի կանխարգելման համար նախատեսված գումարները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print