Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 28-ին, հաղորդվել էր, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Նույն օրը նա նաև հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և երկրի ղեկավարին ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։