Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են Վագիֆ Խաչատրյանին

Արցախի ՄԻՊ-ը տեղյակ չէր՝ արդյոք Խաչատրյանը կարողացել է կապ հաստատել հարազատների հետ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակցիներն այցելել են Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին, նա գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Տեղեկությունը հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Վերջինս, սակայն, տեղյակ չէր՝ արդյոք Խաչատրյանը կարողացել է կապ հաստատել հարազատների հետ։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print