Քամու պատճառած վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան:
Ուժգին քամու հետևանքով 52 արտակարգ դեպք է գրանցվել Երևանում և մարզերում։ Այս մասին տեղեկություն է հայտնել ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 30-ին` ժամը 19:33-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել քամու հետևանքով ստեղծված արտակարգ դեպքերի վերաբերյալ, որից Երևան քաղաքում՝ 48, Արագածոտնի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3 դեպք։
Վնասները կապված են եղել շինությունների տանիքների, կառուցատարրերի, էլեկտրական լարերի, ավտոմեքենաների, շրջված ու կոտրված ծառերի հետ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր, հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։
Քամու պատճառած վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան: