Ադրբեջանցիների կողմից ձերբակալված արցախցու դուստրը հայտնել է, որ մինչև հիմա որևէ տեղեկություն չունեն նրանից։
Հարազատներից ոչ մեկ կապ չի հաստատել հայրիկիս հետ։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասնենյակի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է ադրբեջանցիների կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը:
«Մինչև հիմա հայրիկիցս չունենք ոչ մի տեղեկություն։ Միայն այն, որ ասել են՝ Բաքվում է ու հիվանդանոցում»,- ասաց Վերա Խաչատրյանը: