Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտնել է, որ Արցախի նախագահի խնդրանքով 7 օրից զեկույց կկազմի Արցախում հայերի ցեղասպանության վերաբերյալ: Նա այս մասին հայտնել է իր թվիթթերյան միկրոբլոգում:
«Արցախի նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ է օգնելը», — գրել է Օկամպոն:
Նա նաև հռետորական հարց է հնչեցրել, թե արդյոք Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանություն է իրականացնում: