Թուրքիայի ԱԳՆ-ն գտնում է, որ Բաքուն ազատ է ընդունել ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում։
Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ կաղմերը անդրադարձել են նաև Լաչինի միջանցքում և հայ-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված իրավիճակին։
«Տարածաշրջանային կայունության ճանապարհը Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության համաձայնագրի միջոցով է։ Դրա համար մեծ նշանակություն ունի Զանգեզուրի հաղորդակցության բացումը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
«Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածքն է։ Բաքուն ազատ է ընդունել ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում։ Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»,- ավելացրել է Հաքան Ֆիդանը։