Իրանի և Սիրայի ԱԳ նախարարները հանդիպել են

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի և Սիրիայի արտգործնախարարներ Հոսեյն  Ամիր Աբդոլլահիանի և Ֆեսյալ Միքդադի հանդիպումը, որից հետո կայացած մամուլի ասուլիսում արտգործնախարարները հանդես են եկել հայտարարություններով։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից։

«Մենք կարծում ենք, որ օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը Սիրիայում չի նպաստում այդ երկրում կայունությանն ու անվտանգությանը: Մենք լավ հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունը սահմանների անվտանգության վերաբերյալ, սակայն կարծում ենք, որ Սիրիայում ռազմական ներկայությունը լուծում չէ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Սիրիայի արտաքին գործերի նախարարն էլ կոչ է արել ԱՄՆ-ին դուրս բերել իր ուժերը Արաբական Հանրապետության տարածքից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print