Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։
Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի պակասը մեծ անհանգստություն են առաջացնում, թվիթերում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։ Նա նշել է, որ Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։
Իր թվիթերյան էջում տեղադրելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրառումը, որում խոր մտահոգություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ՝ Փաուերը գրել է․
«Ես միանում եմ Էնթոնի Բլինկենի կոչին` միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տարանցման համար»։
Food insecurity & shortages of medical supplies in Nagorno-Karabakh are very troubling. The Lachin corridor is critical for getting lifesaving supplies to the people of NK. I join @SecBlinken's call for the free transit of commercial & humanitarian supplies through the corridor. https://t.co/pEjrrSHRDN
— Samantha Power (@PowerUSAID) August 1, 2023