Տոնոյանը նաև ընդգծեց, որ այդ անձը որևիցե ձևով չի մասնակցել որոշումների կայացմանը։
600 միլիարդի սպառազինության մի ստվար մասը ՀՀ է բերվել Դավիթ Գալստյանի կողմից։ Խոսելով զենքի մատակարարմամբ զբաղվող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի հետ իր հարաբերությունների մասին` նման հայտարարություն արեց ՊՆ նախկին նախարարը։
Ըստ Տոնոյանի՝ Դավիթ Գալստյանը եղել է այն անձը, ով հնարավորություն, հմտություններ ու կարողություններ ուներ մատակարարումների կազմակերպման՝ Հայաստանի Հանրապետության մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում։ Տոնոյանը նաև ընդգծեց, որ այդ անձը որևիցե ձևով չի մասնակցել որոշումների կայացմանը և ներկա չի եղել քննարկումներին։