Իշխանությունները միլիոնավոր մարդկանց զգուշացնում են մնալ տանը։
Չինաստանի մայրաքաղաք Պեկիում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Beijing Daily-ը հայտնում է, որ ևս 27 մարդ անհետ կորել է։
Հորդառատ անձրեւներից տուժել է ընդհանուր առմամբ 44673 մարդ մայրաքաղաքի 13 թաղամասերում: Քաղաքում վտանգավոր տարածքներից տարհանվել է 127 հազար մարդ։
Մայրաքաղաքում դադարեցվել է հարյուրավոր ավտոբուսների և մետրոյի աշխատանքը, չեղարկվել են տասնյակ չվերթեր։
Իշխանությունները միլիոնավոր մարդկանց զգուշացնում են մնալ տանը։
–