Իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը․ Դ․ Տոնոյան

ՊՆ-ի խնդիրն էր, որ ապահովեն, որ կռվեն և հաղթեն։

ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե անձամբ ինչ բացթողում ունի: 

«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել: ՊՆ-ի խնդիրն էր, որ ապահովեն, որ կռվեն և հաղթեն»,- պատասխանեց Դավիթ Տոնոյանը։

նա նաեւ նշեց, որ այդ ապահովումը  պետք է լիներ ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով, այլև և ֆինանսական միջոցների, և տեղեկատվական ապահովման, և պաշտպանական քաղաքականության առումով:

«Ես գտնում եմ, որ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը: Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ ես կանգնեցնեմ, պատերազմի սկիզբը չլինի»,- ասաց ՊՆ նախկին նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print