Քննարկվել են Մեղրիի մաքսային կետի վերակառուցմանն ու արդիականացմանը վերաբերող հարցեր

Հանդիպմանը բարձր ենք գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

«Հանդիպմանը բարձր ենք գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը:

Քննարկել ենք Եվրոպական Միության աջակցությամբ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին շնորհակալություն եմ հայտնել ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար և մաղթել հաջողություն հետագա գործունեության ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print