Արցախցին հայտնվել է ադրբեջանական կողմում․ ԼՂ ԱԱԾ

ԼՂ իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին։

ԼՂ քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում են ԼՂ ԱԱԾ-ից:

Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԼՂ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։ ԼՂ իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print