Ալիեւը հավանական է համարել խաղաղ պայմանագրի ստորագրումը

Եթե հայկական կողմից տեսնենք կառուցողական մոտեցում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանական է համարել  2023 թվականի վերջին Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումը։

«Եթե հայկական կողմից տեսնենք կառուցողական մոտեցում, և,  ամենակարևորը, եթե նրանք ամբողջովին հրաժարվեն մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու իրենց բոլոր նկրտումներից, ապա մենք շատ շուտով՝ գուցե նույնիսկ մինչև տարեվերջ, կարող ենք խաղաղ լուծում գտնել»,- հայտարարել է Իլհամ Ալիևը Euronews-ի հարցազրույցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print