ՃՏՊ Վայոց Ձորի մարզում

Մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ 20-30 մետր հեռավորության վրա։

Այսօր Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձոր-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին, «Opel» մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գլորվելով` հայտնվել է ձորում, որի հետևանքով 2 մարդ մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ 

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 12։40-ի սահմաններում։

«Մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ 20-30 մետր հեռավորության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի էլ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը։

Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քերական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան արարողության մասնակցելու։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print