▶️Կապանում բացվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն | ՈՒՂԻՂ

Հիմնական աշխատող մշտական կենտրոնները Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում են։ 

Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն։

ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը հայտարարել է, թե ըստ իրենց առաքելության պլանի, ՀՀ-ում ունենալ 6 օպերատիվ բազա. «Գրեթե մոտ ենք մեր պլանների իրականացմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմնական աշխատող մշտական կենտրոնները Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում են։ 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է կենտրոնի բացումը. «Այն կապված է սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Շնորհակալություն եմ հայտնում ԵՎ դիտորդական առաքելությանը։ Դիտորդական առաքելության  ներկայությունը մեծ զսպողություն կունենա սահմանի երկայնքով, ինչպես նաև կարող է կայունություն  բերել Կապանում։ Մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր առաքելությունը կանի այնպես, ինչպես ակնկալում է ժողովուրդը, ովքեր բնակվում են այստեղ և արդյունքները մեզ սպասեցնել չեն տա»,- ասել է նա։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը պատրաստվում է նոր երեք լրացուցիչ դաշտային գրասենյակ բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print