ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում ։
Ռուսաստանը աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև առանց նախապայմանների բանակցությունների մեկնարկին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս թեման օրակարգում է շահագրգիռ կողմերի հետ: Ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ օգնությունը։ Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում, նա քրտնաջան աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին»,- ասել է Զախարովան։