Դեսպանը նաև կարևորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։
Իմ առաջին այցը որպես դեսպան մեկնարկել է Սյունիքից, որը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջան է, թվիթերյան իր էջում գրում է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը։
Դեսպանը նաև նշել է, որ Սյունիքում տեղի է ունեցել իր հանդիպումը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ։
Մարզպետի հետ դեսպանը քննարկել է Ֆրանսիայի հետ տնտեսական, մշակութային, առողջապահական ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, իսկ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ խոսել է Կապան քաղաքի ծրագրերի և Սենտ Էտիեն քաղաքի հետ համագործակցության հեռանկարների՝ մասնավորապես ֆրանկոֆոնիայի մասին:
Դեսպանը նաև կարևորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։
Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկեցինք Ֆրանսիայի հետ տնտեսական, մշակութային, առողջապահական ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի տարածքի ռազմավարական կարևորություն ունեցող այս մարզի հետ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները 🇨🇵🤝🇦🇲 pic.twitter.com/RzbbhaKbCa
— Olivier Decottignies (@O_Decottignies) August 2, 2023
Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի ծրագրերի և Սենտ Էտիեն քաղաքի հետ համագործակցության հեռանկարների՝ մասնավորապես ֆրանկոֆոնիայի շուրջ մտքերի փոխանակում քաղաքապետ պարոն Գևորգ Փարսյանի հետ
— Olivier Decottignies (@O_Decottignies) August 2, 2023
🇨🇵🤝🇦🇲 pic.twitter.com/wRtQce6nqM