Վագիֆ Խաչատրյանի, Ադրբեջանում պահվող մյուս գերիների ու պատանդների ազատ արձակումը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը։
«Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ՝ կոչ եմ անում չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ Լաչինի միջանցքով, առավել ևս, որ բեռի անցմանը խոչընդոտելը 2020թ. նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 1-ի որոշումների կոպիտ խախտում է»,- ասել է նա։