Կարգելվի ցանկացած տեսակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

Մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը նույնպես կարգելվի։

2019 թվականի կարգավորումով 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը: Այստեղ համայնքները որքան հնարավոր է վերահսկողություն իրականացրին, բայց սա ամբողջական արդյունք չտվեց: Այս մասին կառավարության նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակների վաճառքն ենք արգելելու։ Նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու:

Հուսամ՝ այս որոշումով կկարողանանք տոպրակների խնդիրը լուծել»,- ասել է նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print