Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնել է հուլիսի 20-ին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահողին ուղղված նամակում:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշում է, որ առաջընթաց կա Հայաստանի հետ խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների մասին ապագա համաձայնագրի մի շարք հոդվածներում:
«Կայացած բանակցությունների ընթացքում կողմերը կարողացել են հարթել տարաձայնությունները և առաջընթացի հասնել ապագա երկկողմ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի մի շարք հոդվածների շուրջ», — նշում է Բայրամովը:
Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնել է հուլիսի 20-ին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահողին ուղղված նամակում:
ԱԳ նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին․ «Այս առումով Ադրբեջանը նախկինի պես ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացին»,- նշել է Բայրամովը:
—