Դեսպանը հանդիպել է Գորիսի համայնքապետի հետ։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի կարևոր կենտրոններից է։ Այս մասին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին գրել է Twitter-ում։
«Գորիս քաղաքը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի կարևոր կենտրոններից է` հայացքը հաստատակամորեն շրջած դեպի մեր երկիրը։ Քաղաքապետ պարոն Առուշ Առուշանյանի հետ քննարկել ենք Վիեն և Գորիս քույր քաղաքների համագործակցությունը և Ֆրանսիայի հետ կապերի հետագա ամրապնդման ուղիները»,–գրել է նա։

—