Հուլիսի վերջին բրնձի բորսայական արժեքը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հասել է մեկ տոննան 572 դոլարի, ինչը ռեկորդային է երեք տարվա ընթացքում։
Աշխարհը կարող է բախվել բրնձի դեֆիցիտի Թաիլանդում երաշտի եւ ջրի խնայողության միջոցների պատճառով, գրել է CNBC-ն։
Թաիլանդում տեղումների քանակն անբավարար է, այս ամիս դրանք կազմել են նորմի 60 տոկոսը։ Մեկ կիլոգրամ չմաքրված բրնձի համար պահանջվում է միջինը 2 500 լիտր ջուր։
Թաիլանդի իշխանությունների՝ ջուրը խնայելու մտադրության պատճառով բրնձի մատակարարումները համաշխարային շուկա կարող են կրճատվել։
Հուլիս ամսին Հնդկաստանն արգելել էր բասմատի տեսակին չպատկանող սպիտակ բրնձի արտահանումը։
Հուլիսի վերջին բրնձի բորսայական արժեքը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հասել է մեկ տոննան 572 դոլարի, ինչը ռեկորդային է երեք տարվա ընթացքում։
–