Հումանիտար և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները կայցելեն Կոռնիձոր

Խոսքը 15 կազմակերպությունների մասին է:

10-րդ օրն է, ինչ ՀՀ Կառավարության ուղարկած հումանիտար օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: 21 բեռնատար շարունակում է կանգնած մնալ տեղում, հայտնում է «Լուրեր»-ը։

Այսօր ևս Կոռնիձորի սահմանային հատված են այցելելու հումանիտար հարցերով և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպություններ, որտեղ կանգնած են բեռնատարները: Խոսքը 15 կազմակերպությունների մասին է: Նրանց կուղեկցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print