Կարեն Անդրեասյանը՝ ՄԻԵԴ դատավո՞ր

Նշենք, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահի պաշտոնում է նշանակվել անցած տարի և պաշտոնավարման ժամկետը դեռ չի ավարտվում:

Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Բարձագույն դատական խորհրդի  նախագահ Կարեն Անդրեասյանը պայքարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր նշանակվելու համար:

Նշենք, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահի պաշտոնում է նշանակվել անցած տարի և պաշտոնավարման ժամկետը դեռ չի ավարտվում:

ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն Iravaban.net-ի հետ զրույցում հերքեց լուրը՝ նշելով․ «Լուրի հեղինակին պետք է հիասթափեցնեմ, քանի որ տարածված տեղեկությունը աբսուրդի ժանրից է, պարոն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռանալու, կամ հրաժարական ներկայացնելու»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print